MadScale ռուսական ընկերության աշխատակիցները ստեղծել են մի ռոբոտ, որն ունակ է արտաբերված ցանկացած բառի համար հանգ գտնել 16 լեզվով: Սարքը ստացել է iDaPushkin («Ай Да Пушкин») անվանումը:
Երբ օգտատերը բարձրաձայն ասում է բառը, որի համար անհրաժեշտ է հանգ գտնել, iDaPushkin ռոբոտը բացում է աչքերը և ի պատասխան տվյալնների բազայից բանավոր ներկայացնում է հանգերի ցանկը: Ստեղծողների պնդմամբ՝ animatronic-ի ծնոտի շարժումները համահունչ են արտասանվող բառին:
robot1_1Ռոբոտն իրական չափերին համապատասխանող կիսանդրի է, որն ունակ է շարժել գլուխը, շարժել աչքերը և բերանը բացել արտասանվող արտահայտություններին համապատասխան: «Ուղեղի» գործառույթ կատարում է Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոս: Հանգի որոնումն իրականացնում է MadScale-ի մշակած Rimes Robo ծրագիրը (այն արդեն հասանելի է Google Play-ում):
Առանց բջջային հեռախոսի՝ iDaPushkin-ը կարող է արձագանքել մարդու մոտենալուն, բացել աչքերը և կարդալ բազայում առկա պուշկինյան 200 բանաստեղծություններից մեկը: Այս նորույթի շնորհիվ ստեղծողները հույս ունեն հետաքրքրություն առաջացնել Պուշկինի և առհասարակ ռուսական պոեզիայի նկատմամբ: Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, այլև արտերկրում:
Արտադրումն իրականացվում է պատվերով: Պատվիրատուն, սակայն, ստիպված կլինի սպասել ռոբոտին 3 ամիս:
Գոհար Աքելյան