Զորի Գայկովիչը երևի երկար ժամանակ պարապ էր մնացել կամ էլ վիզ փող էր պետք... Այլապես չէր նստի ու մի հերթական պոպուլիստական նամակ չէր գրի, որը, ըստ էության, որևէ մեկին չետք չի...Բալայանը նամակ է գրել Պուտինին և ներկայացրել ադրբեջանցիների ծագումնաբանությունը, Պուտինին ասել, որ ազերիները խաբում են... Պուտինն էլ հիմա դրել է ակնոցները, մի կողմ է թողել պետության կառավարման խնդիրներն ու կարդում է Զորիի նամակը, հրամայել է ռուսական զինված ուժերին կազմ ու պատրաստ մնալ, որ նամակը կարդալուց հետո՝ գրոհելու է Բաքուն...

Իր ամբողջ կյանքում գրականության համար ոչինչ չարած, բայց միշտ գրական գեներալ հռչակված, իշխանություններին ամրապինդ գրկած, ուրիշների փողերով մեծահարուստ դարձած այս մարդը չի՞ հասկանում, որ վաղուց արդեն 21-րդ դարն է, որ այդ պոպուլիզմը որևէ մեկին պետք չէ, որ Պուտինը թքած ունի պատմական ու գիտական ամեն մի ճշմարտության վրա, որ նրա համար Զորի Բալայան անուն-ազգանունը ոչինչ չի նշանակում:

Բայց հասկանալի է, որ Զորին կամեցել է հռչակվել, հնչեցնել իր անունը, նաև մի քանի բաժակաճառային հայրենասերից փող պոկել, թե՝ տեսեք-տեսեք, շարունակում եմ պայքարս Ղարաբաղի համար: Երևի ղարաբաղյան ծագմամբ մեր իշխանավորներն էլ մի քիչ հուզվեն ու մի փոքր գումար, ասենք, մեկ միլիոն դոլար, Զորիին տան՝ գրպանի մանր ծախսի ու հերթական հայրենասիրական պոռթկման համար...
Ղարաբաղ սիրող մարդը կարձագանքեր բազմաթիվ մեր հրապարակումներին, գոնե մեկ անգամ կմտածեր Ղարաբաղի մեծագույն մշակութային օջախի՝ թատրոնի մասին, հոգ կտաներ, որ հիմնանորոգվեր թատրոնի շենքը... Բայց Զորիին թատրոնը չի հետաքրքրում: Ղարաբաղը նրա բիզնեսն է, ու քանի դեռ վճարողներ կան, ինչու՞ չօգտվել...