Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտվեց «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակիչ փուլը:
Մրցաշարին մասնակցում էին՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Մայքլ Ադամսը (Մեծ Բրիտանիա):
Վերջին՝ 6-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ, որն էլ լիովին բավական էր առաջատարի դիրքը պաշտպանելու համար:
Ընդհանուր 6 տուրերից հետո հայ գրոսմայստերը իր ակտիվում ուներ 10 միավոր և 4 միավորով գերազանցում էր երկրորդ հորիզոնականում գտնվող Մայքլ Ադամսին:
Այսպիսով, Բիլբաոյում ընթացող «Մեծ Սավարտի» հաղթող է դառնում Լևոն Արոնյանը, ով իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ արժանացավ այս մրցանակին. առաջին անգամ Լևոնը «Մեծ Սաղավարտում» հաղթել էր 2009 թվականին: