«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան է ժամանել նաև Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի գլխավորած պատվիրակությունը, ում նույնպես հյուրընկալեցի Երևանի քաղաքապետարանում։
Վերջերս Երևանի քաղաքապետարանի պատվիրակության Թբիլիսիի օրվա կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում ձեռք բերեցինք որոշակի պայմանավորվածություններ։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունները հետագայում էլ ավելի կակտիվանան, և հնարավորություն կընձեռվի իրականացնելու համատեղ տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների։