Վերջապես հաղթեցինք սեփական դաշտում,մեծ դժվարությամբ,և այսպես խաղի մասին,մեր հավաքականից կառանձնացնեի Օզբիլիսին,Հայրապետյանին և Բերեզովսկուն,իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան Մխիթարյանը,Գևորգ Ղազարյանը,Կառլեն Մկրտչյանը,Մարկոս Պիցցելին,վերջինս կարծում եմ եթե իր ակումբում շարունակի խաղալ հետաճը ակնհայտ է: Զարմանալին է,որ բուլղարացիները մեզ գերազանցում էին արագության հաշվին,բոլոր նրանց վտանգավոր գրոհները սկսվում էին արագության հաշվին,իսկ առաջին խաղակեսը,չնայած մեր խփած գոլին,պարզապես կորսված ժամանակ էր ,կարծում եմ այստեղ տակտիկական սխալը այն էր,որ մեր գրոհների ,,գեներատորներ,,' Մխիթարյանը,Մովսիսյանը,Սարկիսովը հաջողությամբ վնասազերծվում էին բուլղարացիների կողմից և մեր կիսապաշտպանները հոգեբանորեն պատրաստ չէին անակնկալի բերել մրցակցին,կարծում եմ առաջիկայի համար սա պետք է ֆիքսել,հանրահայտ խաղացողները միշտ էլ աչալուրջ հսկողության տակ են լինելու և մարզիչները միշտ պետք է մի քանի տակտիկական հնարամիտ լուծումներ ունենան իրենց զինանոցում մրցակցին ,,զարմացնելու,,և բնականաբար հաջողության հասնելու համար,իսկ որ մեր նախորդ ցավալի պարտությունները զգացնել են տալիս մեր խմբի մրցաշարային աղյուսաում,արդեն ակնհայտ է