Cherchez la femme-ը (Շերշե լյա ֆամ) ֆրանսիական արտահայտություն է, որը բառացիորեն նշանակում է «փնտրեք կնոջը»: Այն իմաստով, որ երբ մարդն իրեն տարօրինակ է պահում կամ նրա գործողությունների շարժառիթը պարզ չէ, պատճառ կարող է լինել նրա փորձը թաքցնել անօրինական գործը կնոջ հետ կամ տպավորություն գործել կնոջ վրա: Այսինքն, այս արտահայտությունն ասողի կարծիքով իրադարձության, դժբախտության, հանցագործության պատճառը կինն է:

Արտահայտությունը թևավոր դարձավ Ալեքսանդր Դյումա-հոր «Փարիզի մոհիկանները» վեպի (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով), որտեղ «Cherchez la femme, pardieu! cherchez la femme!» նախադասությունը փարիզյան ոստիկանության չինովնիկի ասացվածքն է: Նախադասությունը վեպում կրկնվում է մի քանի անգամ:

1864 թ.-ին Դյուման գրեց համանուն մի պիես, որտեղ այսպիսի նախադասություն կա. «Il y a une femme dans toutes les affaires; aussitôt qu’on me fait un rapport, je dis: „Cherchez la femme!“» (Յուրաքանչյուր գործում կին կա. երբ որ նրանք ինձ հաշվետվություն են բերում, ես ասում եմ. «Փնտրեք կնոջ»):

Դյուման օգտագործում էր այն արտահայտությունը, որն իսկապես օգտագործում էր ֆրանսիական ոստիկանության նշանավոր դարձած ոստիկան Գաբրիել դը Սարտինը (1729-1801): Դը Սարտինն էլ իր հերթին վերափոխել էր հռոմեացի պոետ Յուվենալի միտքը. նրա երգիծանքում ասվում է, որ հազիվ թե գտնվի մի դատավեճ, որտեղ կռվի պատճառը կին չլինի:

Արտահայտությունը լայնորեն տարածված էր XIX դարի Ռուսաստանում, որտեղ ծնունդ առան դրա տեղական տարբերակները: