Ֆուտբոլից գրեթե ոչինչ չեմ հասկանում, միայն այն, որ 22 առողջ ու սեքսուալ տղամարդ վազում են գնդակի հետևից, որպեսզի այն գցեն միմյանց դարպասը: Դե հա, տերմիններ գիտեմ, որովհետև ընկերուհիներիցս մեկը' Մոնան, ֆուտբոլի, ավելի շուտ ֆուտբոլիստների մոլի երկրպագու է և հաճախ է ինձ իր հետ քարշ տալիս խաղերի: Մոնան մանկուց հույս է փայփայում, որ օրերից մի օր կհաջողացնի ամուսնանալ ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ: Դե հա' հայ ֆուտբոլիստների մեջ շատ կան գրավիչ ու սեքսուալ տղաներ, համաձայն եմ…
Մոտ մի ամիս առաջ, երբ սկսվել էր Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, Մոնան ինձ կրկին համոզեց, որ գնանք հերթական խաղին: Ամբողջ 90 րոպեն Մոնան կոտորեց իրեն, նա անընդհատ բացականչում էր այս կամ այն ֆուտբոլիստի անունը, մեկ ու մեջ արմունկով հարվածելով ինձ ու ասելով' «Դավիթն ա, լավն ա, չէ՞» կամ «Հլը նայի ինչ սիրուն ա Գևորգը, նենց եմ սիրում իրան»: Ճիշտն ասած վազվզող ֆուտբոլիստների մեջ դժվար էր տարբերակել ով ով է, ավելին' նկատել, թե որ մեկն է գեղեցիկ: Բայց իմ սուր աչքից չվրիպեց ֆուտբոլիստներից մեկը. նա սովորականից ամրակազմ էր, մի փոքր ցածրահասակ, մուգ մաշկով, կարճ մազերով: Մոնային հարցրեցի, թե ով է նա:
-Արսենն ա,- արագ-արագ ասեց Մոնան,- խաղից հետո կծանոթացնեմ: Ի դեպ' իրա մասին քեզ պատմել եմ, որ տենց էլ չկարողացա նենց անեմ' ինձ հանդիպման կանչի…
Խաղն ավարտվելուց հետո Մոնայի հետ գնացինք հանդերձարանից դեպի դուրս տանող դռների մոտ, որպեսզի Մոնան ողջունի ծանոթ ֆուտբոլիստներին: Երբ ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից դուրս էին գալիս հանդերձարանից, հայացքով անհամբեր փնտրում էի Արսենին: Նա վերջիններից էր, որ դուրս եկավ: Չնայած, որ 90 րոպե վազել էր ու բավականին լավ խաղացել, Արսենը թարմ տեսք ուներ, միայն դեմքն էր մռայլ ու խոժոռ: Մոնան շտապեց ինձ քարշ տալ դեպի Արսենը:
-Արս, բարև, ինչ լավ խաղացիր, ո՞նց ես…,-Մոնան հարցերի շարան կապեց, որի ընթացքում Արսենն ուշադիր ինձ էր նայում,- ի դեպ, ծանոթացի' ընկերուհիս ա' Միան: Ինքն էլ ա ֆուտբոլ շատ սիրում…
-Հատկապես որ խաղի կեսն անց ա կացնում հեռախոսով զբաղվելով,- ասած Արսենը:
Ես զգաստացա. ինչպե՞ս է նա դա նկատել:
-Անհետաքրքիր խաղերի ժամանակ ինչով ասես պատրաստ եմ զբաղվել,-չկորցրի ինձ: Մոնան բրթեց ինձ ու շտապեց մեղմացնել իրավիճակը:
-Ես միշտ էլ ասել եմ, որ ֆուտբոլն աղջկա բան չի, եթե իհարկե նա խաղադաշտ չի գալիս ֆուտբոլիստի հետ ծանոթանալու համար,-կծեց Արսենը:
-Ես չգիտեի, որ իմ մասին տենց վատ կարծիքի ես Արս ջան,- Մոնան դեռևս կապիկություն էր անում:
-Մոն, գնանք,- խիստ տոնով ասացի ես:
-Չէ, ու՞ր եք գնում, հո չենք թողնելու, որ մեր մասին վատ տպավորություններով հեռանաք, օրիորդներ,- ժպտալով ասաց Արսենը,- գնանք մի տեղ սրճենք:
Ես արդեն պատրաստվում էի հրաժարվել, բայց Մոնան իրեն մեջ գցեց:
-Վայ, մեծ հաճույքով…
Այդ ժամանակ մեզ մոտեցավ ևս մեկ ֆուտբոլիստ, ում Մոնան կարծես լավ ճանաչում էր: Նա Մոնային խնդրեց մի պահ առանձնանալ: Նրանք մի քանի վայրկյան շշուկով խոսեցին, ապա Մոնան մոտեցավ մեզ ու ասաց.
-Երեխեք ջան, տղաները գնում են մեր սիրած սրճարանը, կգա՞ք միասին գնանք:
-Չէ, Մոն ջան, դուք գնացեք,- Արսենը շտապեց պատասխանել,- ես Միային կուղեկցեմ:
Ես կրկին բացում էի բերանս, որպեսզի հակաճառեմ, բայց Արսենը շտապեց համբուրել Մոնայի այտը, տղաներին հրաժեշտ տվեց ու ինձ հեգնական ոճով ջենթլմենական նշան արեց' ուղեկցելով առաջ անցնել: Ես ստիպված էի Մոնային հրաժեշտ տալ, իհարկե սրտիս խորքում ուրախացած, որ մենակ եմ մնալու այդ անտաշի հետ (սիրում եմ բռի տղամարդկանց): Երբ համբուրում էի Մոնային, նա շշնջաց ականջիս.
-Աաաաա, կպել ա,- ու ծիծաղելով հեռացավ տղաների հետ:
Արսենն առանց որևէ բան ասելու մտավ հանդերձարան: Ստիպված էի մտնել նրա հետևից:
-Դե, Միա, ասում ես խաղը դուրդ եկա՞վ:
-Ես այստեղ եմ գալիս միայն Մոնայի համար, չեմ կարող ընկերուհուս մենակ թողնել: Այսքան տղաներ, միայնակ աղջիկ, վախենալի է,- պայուսակս դնելով հանդերձարանի երկար նստարանին սկսեցի պտտվել փոքրիկ սենյակով: Արսենն անխռով նստած էր նստարանին' ոտքերը լայն բացած ու արմունկներով հենված ծնկներին:
-Պատկերացնու՞մ ես' փոքրիկ Մոնա և 22 առողջ տղամարդ, պետք է չէ՞ պաշտպանել նրան,-խոսելով պտտվում էի և երբ հասա նրան, նա հանկարծակի քաշեց ձեռքիցս ու ինձ նստեցրեց ծնկներին:
-Մեկ-մեկ մի տղամարդը 22-ից էլ վտանգավոր կարա լինի,- խռպոտ ձայնով ասաց Արսենն ու համբուրեց ինձ: Ես չընդդիմացա, ընդհակառակը' ավելի կրքոտ համբուրեցի նրան, որպեսզի հասկանա, որ ես ավելիին էլ կողմ եմ: Կարճ զգեստ էի հագել, այն մի-փոքր էլ բարձրացրի ու ոտքերս լայն բացելով տեղավորվեցի նրա գրկում: Արսենին դուր եկավ դա. նա ձեռքերին իմ ուզած ազատությունը տվեց: Չգիտեմ, թե որտեղից նրան այդքան էներգիա լարված խաղից հետո, այն էլ անհարմար նստարանի վրա, բայց նա ապացուցեց, որ ֆուտբոլ խաղալու նման լավ նաև սեքսով է զբաղվում: Նա 11 մետրանոց հարվածների շարք իրացրեց, իսկ վերջում ես պարտվեցի խոշոր հաշվով' 3-2 հօգուտ Արսենի:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը դեռևս շարունակվում է, իսկ ես դեռ մեծ հաճույքով կգնամ Արսենի մասնակցությամբ հանդիպումների' ցանկությամբ, որ խաղից հետո նա մի քանի գոլ էլ իմ դարպասներին կխփի :) )))
P.S. Սիրելի ընթերցողներ, հասկանալի պատճառներով ֆուտբոլիստի անունը փոխել եմ :)