Մարդկային փոխհարաբերությունները հազարամյակների ընթացքում անցել են տարբեր զարգացման փուլեր և այսօր ունենք այն, ինչ ունենք: Մասամբ լավ, մասամբ ողբալի, մասամբ էլ շատ ողբալի պատկեր: Մարդ արարածը հպարտ էակ է, սակայն հաճախ չգիտի թե ինչպես դրսևորել այդ հատկությունը: Այսօր կա բավականին անիմաստ դրսևորում, որը նկատվում է այն «էլիտայի» ներկայացուցիչների մոտ, ովքեր այսօր' կամա թե ակամա, զբաղեցնում են պաշտոններ և ունեն որոշակի քաղաքական դիրք: Համոզված եմ , որ նրանք' ինչպես և մենք, ամեն օր զարմանում են իրենց վրա, թե ինչպե՞ս են զբաղեցնում տվյալ տեղը և արդյո՞ք ողջ ազգը գիտի իրենց հիմնական թերության (տկարամտության) մասին: Կարծում են, որ ո՛չ և շարունակում են ապրել իրենց կենդանական տրամաբանություն ունեցող կյանքը: Աստված նրանց շրջանում շատ խնայողաբար է բաշխել տրամաբանությունը և մնացյալ բոլոր հատկանիշները, որոնք պետք են մարդուն միջին կարգավիճակ ունենալու համար հասարակության մեջ: Փոխարենը օժտել է նրանց անսահման անխելք լինելու հատկությամբ: Այս «հպարտները» անգամ քաղաքացիների հետ շփման տարրական եղանակին ծանոթ չեն: Նման զավեշտի կարծում եմ, այլևս չեմ հանդիպի: Մենք միակն ենք և անկրկնելին նաև այս հարցում: Ուղղակի խնդրում եմ իմ համաքաղաքացիներին, որպեսզի ոչ մի կերպ ուշադրություն չդարձնեն այսօրվա «իշխանության» ներկայացուցիչների բռի պահվածքի վրա և սառնասրտորեն վերաբերվեն նրանց, ինչպես նրանք են վերաբերվում իրենց ժողովրդին: Նրանք վարում են այն գավառական քաղաքականությունը, որը սովորել են իրենց տանը՝ ոչ ավելին: Պայքարը շարունակվում է, բայց ոչ թե նրանց դեմ... այլ մեզ համար:
Մենք միասին ուժեղ ենք և ԿԱՐՈՂ: