Հիմա որ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԸ պատվավոր քաղաքացի դարձավ, չի՞ նշանակում, որ պիտի հրաժարվի ավագանու անդամությունից, քանի որ ինքն արդեն սիմվոլի պես բան է դառնում, ու բնավ էլ սազական չէ, որ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ նստի ավագանու շարքայինների կողքին...
Հիմա որ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԸ պատվավոր քաղաքացի դարձավ, չի՞ նշանակում, որ պիտի հրաժարվի Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից... Ախր ո՞նց կլինի, որ սիմվոլը, պատվավոր քաղաքացին զբաղվի աշխատավարձերի, վերանորոգումների ու էլի նման հասարակ բաներով...
Ի վերջո, կարծում եմ, որ Երևանում մի հատուկ տեղ պիտի պատրաստվի, ասենք, մի պատվանդան, ապակեպատ խուց, ուր կնստի ամեն օր Իգիթյանը և կնայի իր վարդագույն քաղաքին... Ու ինչքան ուզում է՝ թող խոսի... Պատկերացնում եք, շուրթերը շարժող, ձեռքերը կողքի տարածող, բայց ձայն չհանող Լևոն Իգիթյանին... Դա կլինի մեծ նվեր մայրաքաղաքին...