Հին Հռոմում մարմնավաճառությունը ոչ միայն արգելված չէր օրենքով, այլ այն համարվում էր սովորական մասնագիտություն: Մարմնավաճառուհիներին անարգանքով չէին վերաբերվում և դրա համար էլ նրանք իրենց կարգավիճակը թաքցնելու պատճառներ չունեին: Նրանք ազատորեն քայլում էին քաղաքում՝ առաջարկելով իրենց ծառայությունները և որպեսզի հեշտությամբ առանձնանային ամբոխից՝ մարմնավաճառուհիները բարձրակրունկ կոշիկներ էին կրում: Բացի մարմնավաճառուհիների այլևս ոչ ոք բարձրակրունկ կոշիկներ չէր կրում, որպեսզի շրջապատողներին թյուրիմացության մեջ չգցեր: