Այսօր Դոնի Ռոստովում 27-ամյա կինը 10-րդ հարկում գտվող իր բնակարանի պատուհանից դուրս է նետել իր 3-ամյա աղջկան և այնուհետև իրեն է ցած նետել:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տուժածներին միանգամից տեղափոխել են հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել, իսկ մոր վիճակը գնահատվել է ծանր: Ինչպես հայտնել են Դոնի Ռոստովի ոստիկանությունից, հարուցվել է քրեական գործ և անց է կացվում հետաքննություն դեպքի մանրամասները ճշտելու համար: