Կոզա Նոստրան (սիցիլիերեն Cosa Nostra նշանակվում է «Մեր գործ»-ը) սիցիլիական հանցավոր կազմակերպություն է, որը ոմանց կողմից անվանվում է մաֆիա:

Հիմնադրվել է XIV դարում. XIX դարից խմբավորումը դարձավ միջազգային: Սկզբնապես խմբավորումը զբաղվում էր գյուղացիների պաշտպանությամբ (ներառելով ամենադաժան մեթոդները), որոնք բռնության էին ենթարկվում տերերի և գործատուների կողմից: Ավելի ուշ, Կոզա Նոստրան ընդարձակեց իր գործունեության միջավայրը' բոլոր առումներով դառնալով հանցավոր խմբավորում: XIX դարից խմբավորման գործունեության գլխավոր ուղղությունը դարձավ ավազակությունը:

Կազմակերպությունը կազմավորված էր խմբի տեսքով, որը կոչվում էր «ընտանիք» (famiglia): «Ընտանիք»-ն ուներ հստակ աստիճանակարգային կառուցվածք, որը ենթարկվում էր այսպես կոչված կնքահորը (padrino): «Ընտանիք»-ի գործունեության տարածքը բաժանվում էր ինքնատիպ «շրջաններ»-ի, որոնք կարող է կազմված լինեին փողոցներից, թաղերից և նույնիսկ ամբողջական նահանգներից: Յուրաքանչյուր շրջան վերահսկվում էր որպես կանոն երեք ընտանիքների կողմից, որոնք ընտրում էին իրենց առանջնորդին (նման առաջնոդին երբեմն անվանում են capo di capi' գլուխների գլուխ): Այդ առաջնորդն իրեն ընտրում էր իր տեղակալին և նաև մեկից երեք խորհրդատուներ (կոնսիլիերի):

«Կոզա Նոստրա» տերմինը այժմ միայն օգտագործում են բացառապես սիցիլիական մաֆիայի համար, ինչպես նաև Սիցիլիայից ԱՄՆ գաղթածների համար: Այն օգտագործվում է միջազգային հանցավոր կազմավորումները ավանդական սիցիլիականից տարբերակելու համար: