Իսրայելի իշխանությունները 20 տարի շարունակ Ռուսաստանին չեն հանձնում Վալերի Շլյաֆմանին, ով մեղադրվում է պոետ և երաժիշտ Իգոր Տալկովի սպանության մեջ:
22Շլյաֆմանին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով: Գործի հետաքննությունը դադարեցվել է մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառով: Այս բոլոր տարիներին Իսրայելը նրան չի հանձնում Ռուսաստանին: Չնայած Ռուսաստանի և Իսրայելի միջև հանցագործների հանձնման իրավական պայմանավորվածության բացակայությանը՝ հետաքննությունը բազմիցս փորձել է ստանալ Շլյաֆմանին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հետաքննությունը չի փակել երաժիշտ Իգոր Տալկովի սպանության գործը: