Հայաստանյան իշխանությունները հայտարարում են, որ 2014 թվականի հուլիսի մեկից բարձրանալու են պետական և քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը... Ընդորում, բարձրացումները լինելու են անօրինակ... Այսինքն, նախարարությունների, պետական հիմնարկների աշխատողներն այնքան բարձր աշխատավարձ են ստանալու, որ ամբողջ օրը երգելու են. ,,Այսքան ուրախ կյանքը մեր Տիգրան Սարգսյանն է տվել,,...
Իսահակյանը գրել է. ,,Չեմ հավատում խոստումներիդ, տառապանքս փորձ ունի,,... Դեռ մեկ տարի առաջ էր խոստացվել աշխատավարձերի անօրինակ բարձրացում, սակայն դա տեղի չունեցավ: Ընդամենը ներդրվեց եռամսյակային պարգևատրման համակարգը, որը հնարավորություն տվեց երկու ամիս ապրել պարտքերով, երրորդ ամսում վճարել պարտքերն ու նոր պարտքեր վերցնել...
Հիմա խոստանում են 2014-ի հուլիսի 1-ից... Իսկ ինչու՞ հուլիսի 1-ից, երբ Հայաստանի համար ֆինանսական տարվա սկիզբ հունվարի 1-ն է ընդունված... Եթե որևէ մեկն այս ,,տրամաբանությունը,, կարողանա հոդաբաշխ կերպով մեկնաբանել, կարող է արժանանալ բուռն ծափահարությունների...
Մի հարց էլ, ինչու՞ մեր իշխանությունները խոստումներ չեն տալիս բարձրացնելու գիտության ու մշակույթի աշխատողների աշխատավարձերը...
ՊԱՏԱՍԽԱՆ - Նրանք թքած ունեն գիտության ու մշակույթի վրա, նրանց գիտնականն Ահարոն Ադիբեկյանն է, որը, փառք Աստծո, իշխանությունների կողմից լավ վճարվում է, մշակույթն էլ նախարարով-օլիգարխով կազմակերպվող ուտուշ-խմուշներն են..