Մենք պատերազմ չենք ուզում, ուղղակի: Պատերազմով խնդիրը չի լուծվի՛, չի լուծվի՛: Հո, անընդհատ չե՞նք պատերազմելու: Վերջը պիտի խաղաղ լուծում գտնենք, և այդ լուծումը միջազգային հանրությունը համանախագահների բերանով փոխանցել է մեզ' երեք հիմնարար սկզբմունքի լուծում: Այո՛, խաղաղ ճանապարհով, այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի' ինչպես է ապրելու: Եվ մենք, այո՛, համաձայն ենք, որ, այո՛, Ադրբեջանը անպայման պետք է պայքարի իր տարածքային ամբողջականության համար և մենք տարածքային որևէ նկրտում Ադրբեջանի հանդեպ չունենք:
Սերժ Սարգսյան
Հատված ելույթից ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում
Հոկտեմբեր 2, Ստրասբուրգ