Հասմիկ Կարապետյանն այսօր «ֆեյսբուքյան» իր էջում փոխել է կարգավիճակը' նշելով' հարաբերությունների մեջ է: Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հաստատել է, որ անձնական կյանքում փոփոխություն է տեղի ունեցել, բայց ամուսնության մասին խոսելը դեռեւս վաղ է համարում:):
«Այո, ընկեր ունեմ: Հիմա երջանիկ եմ. սիրված եմ ու սիրում եմ, բայց սիրելիիս մասին դեռ չեմ ուզում պատմել: Երբ ամեն ինչ հստակ կլինի եւ հարաբերություններն օրինականացնենք, այդ ժամանակ ծավալուն հարցազրույց կտամ: Կարող եմ ասել, որ ընտրյալս ինչ-որ չափով կապ ունի իմ ոլորտի հետ»,-ասել է նա:
Ոմանք ենթադրություններ են անում, թե Հասմիկի սիրելին ԴերՀովան է, բայց երգչուհին ծիծաղելով նշել է, որ այդպես չէ.«Մենք ընկերներ եւ գործընկերներ ենք եւ շուտով կներկայացնենք նոր' «Սերը երկնքում» երգի տեսահոլովակը»:
Երգչուհին նաեւ հետեւյալն է հավելել.«Ստեղծագործական բուռն գործունեության մեջ եմ. օրեր առաջ տեղի ունեցավ վերոնշյալ երգի պրեմիերան, բայց այն դեռ համացանցում չկա, կարծում եմ' ավելի ճիշտ է միանգամից տեսահոլովակի միջոցով պատկերավոր ներկայացնել: Բացի այդ, հանդիսատեսին կներակայացնեմ իմ հեղինակային նոր երգերը»:
www.bravo.am