Թուրքիայում վերջին 4 տարիներին վկաների պաշտպանության ծրագրի շրջանակներում 256 մարդու արտաքին է փոխվել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ընդհանուր առմամբ փոխվել է 105 վկայի և նրանց 168 ազգականի ու ընտանիքի անդամի արտաքին տեսքը՝ նրանց պաշտպանելու նպատակով։

Բացի այդ, վկաների պաշտպանության ծրագրերով նրանց տրվել են նոր անձնագրեր և փոխվել է բնակության վայրը։

Ամենից շատ պլաստիկ վիրահատություն է կատարվել 2011 թվականին. այդ տարի արտաքինն է փոխել 90 վկա։

allTurkey.am