Չկա ավելի ռոմանտիկ բան, քան տիեզերական ռոմանտիկան է՝ այդ բոլոր հեռավոր աստղերի կանչը, այդ բոլոր աներևակայելի աշխարհներն ու անիմանալի երևույթները: Եվ չկա ամբողջ տիեզերքում ավելի ռոմանտիկ բառ, քան «միգամածություն» բառն է: Ուղղակի փորձեք բարձր կամ մտքում արտասանել այդ բառն ու կզգաք. Օրիոնի միգամածություն, Ավազե ժամացույցի միգամածություն, Կատվի աչքի միգամածություն, Անդրոմեդայի միգամածություն, Ջրաշուշանների միգամածություն: Անսահման ռոմանտիկ ու կատարելության պես գեղեցիկ ու բառ է «միգամածությունը»՝ գլխապտույտ առաջացնելու չափ: