Խոնհարվում եմ բոլոր նրանց առաջ, որ այս քսան տարում ցույց են տվել իրենց քաղաքացիական կյանքով, բարձր բարոյական արժեքներով ու վարքով, նվիրումով ու քաջությամբ, վեհ Հայի արժանապատիվ մաքառումներով, լինեն նրանք կուսակցական, թե գաղափարական պայքարողներ, երբ պայքարել են այս վերջին քսան երեք տարիներում ու ավել, Հայ Ժողովրդի տառապող, զրկանքներով համբերող հասարակության համար, արժանապատվության համար, աղքատ, անօգնական գյուղացու ու քաղաքացու համար, զինվորի համար, ու Հայաստանի արժանապատվության համար: Խոնհարվում եմ այն երիտասարդ շիրիմների առջեվ, որոնք իրենց կյանքը կորցրեցին այս քաղաքացիական պայքարում, ընդդեմ կոռուպտին, ընդդեմ գողին, թալանչուն, կրիմինալին ու թշնամուն: Խոնհարվում եմ բոլոր նրանց առջեվ որ այս քսան տարիներին քաջաբար կանգնեցին Հայաստանի կոռուպտ իշխանությունների առաջ, ոստիկանների դեմ, կորցրեցին իրենց առողջությունն ու կյանքը, հանուն իրենց զավակներին, հանուն արժանապատիվ ՀԱՅԱՍՏԱՆԻ որ վաղն է գալու:
Ես խոնհարվում եմ մեր գալիք քաջերի առաջ, որ անսասան կկանգնեն այս ազգային աղետի դեմ, որոնց հեղինակներն են եղել ու կան, այս քսան տարվա իշխանությունները, խաբեբաները, թալանչիները, գողերը ու մաֆիոզները, որոնք ստեղծեցին, ամենաամոթալի, գող ավազակ համակարգ, շայկայական, մաֆիոզական մշակույթ, որ միայն զզվանքի ու պախարակման է արժանի:
Վեր կացեք, ստրուկներ, վախկոտներ, քաջաբար կանգնեք այս մաֆիոզների, թալանչիների, ժողովրդի արժանապատվությունը ղումարի դրած տականքներին....Հաղթանակը ազնիվներինն է...կասկած չունենաք....Ազնվությունը կտանի մեզ մեր արժանապատիվ բարձրունքները որտեղ եղել ենք, ու կմնանք: