Ճապոնացի կույր դպրոցականների համար համացանցն այսուհետև դարձել է աշխարհը ճանաչելու ոչ այնքան վիզուալ միջոց, որքան՝ շոշափելի: Բանն այն է, որ Yahoo որոնման համակարգի ճապոնական ստորաբաժանումը մշակել է հատուկ մեքենա, որը թույլ է տալիս կույր երեխաներին օգտվել որոնումից և բառացիորեն շոշափել որոնման հարցումը:

Ճապոնական Yahoon-ն և Hakuhodo Kettle ճապոնական ստեղծարար գործակալությունը ստեղծել են Hands On Search սարքը՝ մասամբ համակարգիչ, մասամբ 3D տպիչ, որը կարող է տպել համացանցում փնտրվող 3D առարկան:

japan

Օրինակ, կույր երեխաների համար նախատեսված հանրակրթական դպրոցի աշակերտներին, որտեղ տվյալ պահին տեղադրված է On Search-ը, անհրաժեշտ է գտնել համացանցում ինչ-որ առարկայի պատկեր: Նրանք մոտենում են Hands On Search մեքենային, ասում են, օրինակ, « ընձուղտ» կամ «բզեզ» կամ «Տոկիոյի Երկնային ծառը»,սեղմում են որոնման կոճակը, համակարգիչը գտնում է անհրաժեշտ պատկերը, իսկ 3D ներկառուցվածքով տպիչը հենց այդ պահին տպում է ընձուղտի, բզեզի կամ պահանջված շինության 3D մոդելը: Yahoo-ի ճապոնական ներկայացուցչի խոսքերով՝ այն դեպքում , երբ համակարգիչը չի գտնում անհրաժեշտ առարկան, կրկին հարցնում է աշակերտին և խնդրում է տրամադրել ավելի ընդարձակ ինֆորմացիա այդ առարկայի մասին: Ներկա պահին , որոնման համակարգի բազայում գտնվում են հարյուրից ավելի 3D մոդելներ՝ տարբեր առարկաների, սակայն Yahoo-ն հուսով է, որ այլ ընկերություններ նույնպես կնպաստեն և կստեղծեն որոնման համար ավելի ընդարձակ բազա:

Yahoo-ի ճապոնական ներկայացուցիչները հայտնում են, որ նրանց ծրագրերում չկա նման համակարգի առևտրականացումը: Մինչ հոկտեմբերի կեսը մեքենան կմնա տեսողության խանգարումով երեխաների կրթական դպրոցում, այնուհետև նրանք պատրաստվում են սարքը փոխանցել այլ կազմակերպության, որը նման տեխնոլոգիաների կարիքն ավելի շատ ունի:

«Այս ամենից հետո մենք պատրաստվում ենք մեքենան ընծայել մեկ այլ կազմակերպության, որը մյուսներից առավել կզգա դրա կարիքը: Որոշումն այն մասին, թե հատկապես ինչպիսի կազմակերպություն կլինի, կընդունվի հոկտեմբերի վերջին», – հայտնեց Կազուակի Հաշիդան՝ Hakuhodo Kettle ընկերության ստեղծագործական գծով տնօրենը:

Մարիամ Ծատուրյան