Բրիտանիայի հանդիսատեսը շոկի մեջ է հայտնվել, երբ եթերով ականատես է եղել մերկացող կնոջ տեսարանին: Հեռուստաշոուն նվիրված է եղել սրտի քաղցկեղի դեմ պայքարին: Ծրագրի հեղինակները կոչ են արել կանանց զոհաբերել իրենց կրծկալները, որպեսզի գումար հավաքվի ֆոնդի համար: Այս մասին գրում է Վեստին՝ հղում անելով "The Telegraph"-ին:

"ITV" հեռուստաընկերությունը ցուցադրել է կիսամերկ կնոջ, ով կանանց ցուցադրել է, թե ինչպես զգալ քաղցկեղի առկայությունը: Մոդելի շարժումները ղեկավարում էր բժիշկ Հիլլարի Ջոնսը: Բժշկի խոսքով' հեռուստադիտողները կարող են ծախսել 3 րոպե' գործողությունն իրականացնելու համար: Անհրաժեշտ քայլերն իրականցնելուց հետո բժիշկը շնորհակալություն է հայտնել մոդելից:

Այս հաղորդումից հետո շատերը բացասաբար արձագանքեցին, սակայն եղան մարդիկ, ովքեր սատարեցին այս նախագիծը: