Իրաքի Սալահադին նահանգում ապրող 40-ամյա կինը հղի է միանգամից 13 երեխաներով։

Ինչպես հայտնի է Emirates 24/7-ը, կնոջ ամուսինը՝ Ֆադիլ ալ–Ազավին, զույգը 5 տարի չէր կարողանում երեխա ունենալ։ Չնայած ընտանիքն ուներ արդեն 7 երեխա, Ֆադիլը նոր կին է տուն բերել։ Կնոջ հերթական հղիությունը շոկ էր դարձել ընտանիքի համար։

Բժիշկները, սակայն, ասում են, որ պտուղներից 4-ն արդեն մահացել են, ևս մի քանիսը կմահանա մինչև ծննդաբերումը։ Մոր ինքնազգացությունը առայժմ նորմալ է։

2013 թ. ամռանը 5 երեխա ծննդաբերել էր Չեխիայի բնակչուհին։ Մինչ այս օրը միաժամանակ ամենամեծ քանակի երեխա լույս աշխարհ բերած կինն է ամերիկուհի Նադյա Սուլեյմանն, ով 2009-ին ծննդաբերել է 8 երեխա։