Օրերս Մոսկվայում ինքնասպան է եղել ռուս հայտնի հեռուստահաղորդավար Սերգեյ Սուպոնևի որդին' Կիրիլը: 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է մոր կողմից' Մոսկվայի արևմտյան շրջանում գտնվող նրա բնակարանում: Ոստիակական մարմինների ուսումնասիրությունը որևէ գրություն կամ նամակ չի հայտնաբերել: Հայտնի է, որ երիտասարդ Սուպոնևը մասնագիտությամբ միջազգային լրագրող է, սակայն չի գնացել հոր հետքերով: Ավելին, նա հեռուստատեսությունը համարել է թմրամիջոց և բազմիցս է հայտարարել, որ չէր ուզենա դառնա թմրադիլեր: Լրագրողի կարիերային դեմ է եղել նաև երիտասարդի մայրը: Կիրիլը, ըստ ընտանիքի բարեկամների վկայության, թեև եղել է տաղանդավոր երիտասարդ, սակայն չի սիրել երևալ հանրության աչքին և առավել ևս շփվել լրագրողների հետ: Այս պահին ինքնասպանության պատճառները ճշտվում են: Հիշեցնենք, որ նրա հայրը' Սերգեյ Սուպոնևը 2001 թվականին զոհվել է դժբախտ պատահարից:
Արման Գրիգորյան