Սիրով միանում եմ մեծատաղանդ դերասանուհուն ուղղված բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին: Տաղանդավոր դերասաններ ու դերասանուհիներ շատ կան, սակայն քչերն են, որ, հիրավի, համաժողովրդական սիրո ու մեծարանքի են արժանանում: Սվետլանա Գրիգորյանն այդ քչերից է: Նրա յուրաքանչյուր դերակատարում վարպետության յուրօրինակ դաս է երիտասարդ դերասանների համար: Ավելի քան 60 տարի լինելով բեմում ու նույն անմնացորդ նվիրումով ու եռանդով մարմնավորելով իր դերերը՝ Սվետլանա Գրիգորյանը ոչ միայն չխամրեց մեծահամբավ իր խաղընկերների կողքին, այլև շատ հաճախ լրացրեց ու հարստացրեց նաև խաղընկերների խաղը՝ առանձնանալով որպես վառ անհատականություն, վառ կերպար, մշտապես մնալով հանդիսատեսի կողմից սիրված ու գնահատված դերասանուհիներից մեկը:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ սիրված դերասանուհուն ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, արևշատություն ու երկար տարիների կյանք։