Թուրքական «CNN» հեռուստաընկերության «Հակադիր հարցեր» հեռուստահաղորդման հյուրն է եղել «Հյուրրիյեթ» օրաթերթի սյունակագիր Յըլմազ Օզդիլը: Ուղիղ եթերում վերջինս պատասխանել է Էնվեր Այսևերի հարցերին:Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Հաղորդման ժամանակ, երբ Այսևերը հայերի ջարդերի մասին Օզդիլի հոդվածվի մասին է հիշատակել և հարց տվել' օգտագործելով ցեղասպանություն եզրաբառը, դա հունից հանել է թուրք սյունակագրին: Նա կշտամբել է հաղորդավարին' ասելով.«Եթե չկարողանաք ճիշտ ընթերցել հոդվածները, ապա նման անիմաստ հարցեր կտաք»: