Լեհ շինարարներին անհրաժեշտ էր ընդամենը 23 ժամ և 36 րոպե, որպեսզի կառուցեին 12մ երկարությամբ և 10մ լայնությամբ եկեղեցի՝ 27 մետր բարձրութուն ունեցող աշտարակով: Եկեղեցին կառուցվել է Լեհաստանի Պոմորյան վոեվոդության Սկարշեվի փոքրիկ քաղաքում. հայտնում է cnlnews.tv-ին: Այս նախաձեռնության հեղինակն է քահանա Դարիուշու Լեմանուն: Նշենք, որ նմանօրինակ դեպք Լեհաստանում եղել է 1741թ-ին' Գդանսկում. ընդամենը 24 ժամում կառուցվել է եկեղեցի: Սկարշևի բնակիչները հույս ունեն, որ շինարարների նոր ռեկորդը գրանցվելու է Գինեսի գրքում: 

crossnews.am