Գրեթե յուրաքանչյուր ծխողի բնորոշ է երբեմն-երբեմն հիշել այդ սովորությունը վերացնելու մասին: Smoke No More (Այլևս չեմ ծխում) հավելումը ներկայացնում է մեթոդներ և տեխնիկաներ, որոնք թարմ կպահեն նման որոշում կայացրած մարդու շարժառիթը:

11-500x411

Ծխելը թողնելու առաջին պայմանը մոտիվացիան է: Այն իր նշանակությամբ ամենից առաջնայինն է, քանի որ հենց շարժառիթն է ստիպում մարդուն դիմանալ նիկոտինի պակասին: Սակայն նման որոշման կայացումը միայն բավարար չէ այդ վնասակար սովորությունը արմատախիլ անելու և հետդարձի ուղիները իսպառ վերացնելու համար: Հարկավոր է ձերբազատվել մինչև անգամ ծխելու մտքից: Միայն այդ դեպքում կարելի է վստահ լինել, որ Ձեր ձեռքում ծխախոտ այլևս չի հայտնվի:

Smoke No More ծրագրում ներկայացվող մեթոդիկան մշակված է հոգեթերապևտի կողմից: Այն օգնում է ոչ միայն ծխելը դադարեցնելուն, այլև սովորեցնում է վերահսկել սեփական մտքերը և ցանկությունները: Եթե Ձեզ մոտ հարց առաջացավ, թե ինչպես դրան հասնել, ինչպես դա անել, հետևեք մեր հուշմանը:

 Շարունակությունն՝այստեղ