Հայոց հաղթական բանակի 21 ամյակի առթիվ այդ օրերի իրական դեպք և անեկդոտ հիշեցի:
1993 թ-ի օրերից մի օր ծանոթներիցս մեկի տուն, որը այդ ժամանակ հայկական բանակի գնդապետ էր գիշերը ներխուժում են զինկոմիսարիտի աշխատակիցներ և ցանկանում գնդապետին «տանել կռիվ», որպես նորակոչիկ:Վերջինս նուրբ հումորի տեր անձնավորություն էր:Առաջարկում է սուրճ խմել մինչև ինքը կփոխի հագուստը:Քիչ անց վերադառնում է զինվորական հագուստով, ավտոմատը ուսին և առաջարկում <<գնալ կռիվ>> :ճճճ
Էդ թվերին փողոցից կռիվ տանելը հաճախ պատահող երևույթ էր:«Աբլավներ» լինում էին նաև ավտոբուսներում:
Մեկը կոմտասի պողոտայում մոտենում է երթուղային ավտոբուսին ու հարցնում «Ապե էս ավտոբուսը ուր ա գնում»:Հետևից մեկը հրելով ներս է մտցնում հետաքրքրասերին. «Նստի նստի ապե Քելբաջար»:ճճճ
Էսօրերին հնչող պաթոսի հետ լավ կլիներ հիշել նաև այս պահերը, որպեսզի պատմության աղճատված պատկեր չստանանք:
Ստատուսս նվիրում եմ Հայոց հաղթական բանակի 21 ամյակին: