Ժողովուրդմ, գուցե թեոլոգիական տեսակետից սխալվում եմ, բայց...
Մի պահ եկեք կտրվենք էն փաստից, որ էս նախշանքները Սուրբ Երրորդություն եկկեղեցում արվել են, որովհետև Լֆիկի երեխեքն են կնքվում: Ինձ սենց մի տեխնիկա-դավանաբանական հարց է հետաքրքրում. որքանո՞վ է ճիշտ եկեղեցու ներսը նման ճոխ զարդարություններ տեսնել՝ ինչ որ մեկի երեխաների կնունքի կապակցությամբ: Ես որքանով որ հասկանում եմ, Եկեղեցին մի վայր ա, որտեղ մարդիկ հավասար են ու որտեղ վերջին բանը, որ պետք է ի ցույց դնել, էդ քո նյութական հարստությունն ա...
Էլ չասեմ, որ եթե ինչ որ մեկը իր հաշվի կարող է բերել մարգարիտներով ծառեր տնգցնել եկեղեցու մեջ ու դա նրան թույլատրում են, ապա ոչ մի տրամաբանական պատճառ չեն կարող բերել,մ եթե ես վաղը ասենք գնամ եկեղեցի ու պահանջեմ, որ իմ հաշվին ասենք չգիտեմ, վարդագույն ստռազեր կախեմ պատալոկից, որովհետև ես տենց եմ պատկերացրել իմ արարողությունը: