Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն համոզված է, որ կիսապաշտպան Անդրես Ինյեստան մոտակա ժամանակներում կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:
-Ամեն ակումբում կան խաղացողներ, ովքեր համարվում են ակումբի դեմքը:Ինյեստան Բարսայի խորհրդանիշն է:Ես մտածում եմ, որ շուտով Անդրեսը կերկարաձգի պայմանագիրը:Նա ակումբի կարևոր ֆուտբոլիստներից է և բոլորը ցանկանում են, որ Ինյեստան մնա մեր ակումբում: