Պոռնոգրաֆիա, Բռնաբարություն, Մանկապիղծ, Մանկապղծություն, Սեռական բռնություն, Թրաֆիքինգ… Գաղտնիք չէ, որ, ցավոք, բոլոր այս բառերն այսօր ամենաշատը տարածված և ամենաշատը որոնվող բառերն են համացանցում: Պարզապես գրեք դրանք «Որոնում» դաշտում և կհամոզվեք ինքներդ: Մեր օֆլայն (վիրտուալից դուրս) կյանքն այնքան է «կեղտոտված», որ այդ «աղբը» լցվել է նաև օնլայն տարածություն: Ժամանակն է վերջ տալ այս այլասերմանը: Փոփոխությունը պետք է սկսվի, առաջին հերթին, մեր մտքում և, այնուհետև, գլոբալ «Որոնման» մեջ: Մենք կարող ենք փոխել «Որոնման» որակը մեր կյանքում, ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն տարածություններում: Մենք կարող ենք աշխարհը դարձնել ավելի լավ տեղ: Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ համացանցում ամենաշատը որոնվող բառերը կլինեն հետևյալները՝ Հույս, Հավատ, Սեր, Երջանկություն, Համերաշխություն, Ընտանիք, Խաղաղություն, Բնություն, Կենդանիներ, Բույսեր, Ներդաշնակություն, Երկիր մոլորակ և այլն: