Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Քիչ էր այն, որ գերծանրաբեռնված միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն անհնար է լինում խցկվել, մի բան էլ հիմնական պողոտաներն ու փողոցները օրվա ամենաթեժ պահերին փակում են ասֆալտապատման աշխատանքների պատճառով: Ասես հատուկ են անում: Ամբողջ հուլիս-օգոստոս ամիսներին ոչինչ չարեցին, եկավ սեպտեմբերյան եռուզեռն ու մյուս կողմից անձրևային եղանակները, նոր սկսեցին ասֆալտ փռել: Մի հարցնող լինի, բա որ հիմա ասֆալտ եք փռում անձրևի տակ, ձեր ասֆալտը ինչքան կդիմանա՞...