Թուրքիայում վախճանվել է Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանի առաջնորդներից Շահան արքեպիսկոպոս Սվաճյանը։ Հոգևորականը մահացել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում 87 տարեկան հասակում, տեղեկացնում է «ՀայԹերթը»։

Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի հուղարկավորությունն անցկացվելու է Ստամբուլի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 30-ին։ Նա թաղվելու է Ուսքուդարի հայկական գերեզմանատանը։

Ստամբուլի հայկական լրատվամիջոցները նշում են, որ Շահան արքեպիսկոպոս Սվաճյան մահվամբ տեղի հայ համայնքը մեծ կորուստ է կրել։

allTurkey.am