Այս հավատալիքն ի հայտ է եկել դարեր առաջ: Բայց…չէ՞ որ այդ ժամանակ դեռ չկային լուսանկարչական ապարատներ: Այո: Փոխարենը կային նկարիչներ, ովքեր սիրում էին նկարել ամեն ինչ և ամենքին:
Եվ այսպես, դեռևս հնուց մարդիկ հավատում էին, որ քնած ժամանակ մեր մարմնից դուրս է գալիս հոգին, իսկ քունը ժամանակավոր մահվան մի դրսևորում է: Նրանց, ովքեր քնած էին, ոչ մի դեպքում չէր թույլատրվում «տեղափոխել» մեկ այլ տեղ, քանի որ առավոտյան հոգին կարող էր չգտնել մարմինը:
Իսկ քնածին նկարելը կնշանակեր անիծել նրան. Դա հանգեցնելու էր հիվանդությունների, դավաճանության կամ այլ դժբախտությունների: Բանը նրանումն է, որ քնած ժամանակ հոգին անպաշտպան է և հեշտությամբ է ընկնում ազդեցության տակ: Հետևաբար նկարով, որտեղ նա քնած է, հեշտությամբ կարելի է վնասել այդ մարդուն: