Հովհաննես Ինճիկյան

Սեպտեմբերի 24-ին' ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ) տեղի կունենա գիտաժողով' նվիրված արևելագետ, գիտության կազմակերպիչ և պետական հասարակական գործիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի 100-ամյակին:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

Ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը հանդես կգա «Հայոց ցեղասպանության թեման Հովհաննես Ինճիկյանի աշխատություններում» զեկույցով: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի և պ.գ.դ., պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի ելույթները նվիրված են Հովհաննես Ինճիկյանի կյանքին ու գործունեությանը:

allTurkey.am