Սովորության համաձայն ՀՀ-ում օրենք ընդունելուց, այնպես է արվում որ այն բխի Ռուսաստանի կամ ԵՄ շահերից: Այդպես էլ ընդունվել է «Խղճի, մտքի, դավանանքի ազատության» մասին օրենքը: Այս օրենքը օգտագործելով, Հայաստանում գտնվող կրոնական կազմակերպությունները իրականացնում են իրենց հետին նպատակները, խամաճիկ դարձնելով հայ հասարակությանը: Հայաստանում գործող աղանդները, եկեղեցի անվան տակ քողարկվելով, իրականացնում են իրենց անօրինական գործողությունները:
Ինչու՞ Հայաստանում չկա օրենք կրոնական կազմակերպությունների անօրինական գործողությունները կանխելու համար:
Բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք այս խնդրի կարևորության մասին: Խնդրի լուծումը պահանջում է Հայաստաում բոլոր մտահոգ մարդկանց միասնությունը և միահամուռ պայքարը' հայի դիմագիծի և հայ ընտանիքի ամուր հիմքերը պահպանելու համար: