Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կիզիլ քաղաքում: Տղամարդը մահացել է բարձրահարկ շենքից գցած աղբի տոպրակի պատճառով: Տոպրակն ընկել է տղամարդու գլխին: Պարզվել է, որ աղբի տոպրակում եղել է ապակյա տարա:

Հաղորդագրություն է ստացվել, որ այսօր' սեպտեմբերի 18-ին, ժամը 12-ի սահմաններում 44/1 շենքից տղամարդու գլխին աղբի տոպրակ է ընկել: դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմիններն ու շտապօգնության աշխատակիցները: 57-ամյա տուժածին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Բժիշկներն անզոր են եղել փրկել նրա կյանքը: 57-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Իրավապահ մարմինների վարած որոնողական աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել պարզել կասկածյալին: Վերջինս 31-ամյա տեղացի բնակիչն է, ով անդամալույծ է: Հանգամանքները պարզվում են: