«Արյունոտ ձոր» ադրբեջանցիների համար

Այսօր Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի հերոսամարտի օրն է: Մոտ 800-1000 թուրք շրջապատել էին գյուղը, փակել Շուշի տանող միակ ճանապարհը, որոշել էին շրջանը հայաթափել: 50-հոգանոց ջոկատը' Վաղարշակ Առուշանյանի հրամանատարությամբ, դիմադրություն կազմակերպեց: Մի քիչ օգնություն էլ ստացան Բեկոր Աշոտի ջոկատից: Թշնամին մարտադաշտում թողեց 150 դիակ: Գյուղն էլ կորուստներ ունեցավ, անմահացավ 22 մարդ:

Տրամադրեց' Արարատ Սարգսյանը
Լուսանկարում' Քարինտակի պաշտպանության մասնակիցներից մեկը մարտից հետո։ Հեղինակ' Ջոն Ջոնս։