Հնդկաստանում հետաքննություն է սկսվել հավաքարարի դեմ, ով կասկածվում է դպրոցական ավտոբուսում 4 տարեկան աղջկա բռնաբարության մեջ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է տղամարդուն և հարցաքննում է: Իրավապահ մարմինների աշխատողները փորձում են պարզել՝ արդյոք 27-ամյա երիտասարդը չի՞ իրականացրել նման այլ հանցագործություններ ևս:
Տուժածի ծնողները ոստիկանություն են դիմել կատարվածից ավելի քան 1 շաբաթ անց: Աղջիկը որոշել էր ծնողներին չպատմել այդ մասին, քանի որ տղամարդը վախեցրել էր նրան: Միջադեպի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աղջկան հոսպիտալացրել են, իսկ բժիշկները՝ հաստատել բռնաբարության փաստը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, Մահարաշթրա նահանգում, երբ աղջիկն ընկերուհու հետ նստել է ավտոբուս: Այնտեղ հավաքարարից բացի, ոչ ոք չի եղել: Նա երեխաներից մեկին կանչել է ավտոբուսի հետևի նստարանի մոտ ու այնտեղ բռնաբարել նրան: Երկրորդ աղջիկը փորձել է փրկել ընկերուհուն, սակայն տղամարդը վախեցրել է նրանց երկուսին՝ սպառնալով սպանել: