«Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանը թեև չունի տվյալներ, թե հայտնի բրենդային խանութներն այսօր ում են պատկանում, կամ թե ովքեր են դրանց հետևում կանգնած, բայց համոզված է, որ դրանց տերերը հայտնի մեծահարուստներն ու օլիգարխներն են: Mardik.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այդ խանութների հիմնադիրները կամ հայտնի բիզնեսմեններն են, կամ նրանց կանայք ու աղջիկները: Թե, ինչու են Հայաստանում այդպիսի խանութներում ապրանքների գներն աստղաբաշխական թվեր կազմում, փորձագետը պարզաբանեց նրանով, որ դրանք որակապես տարբերվում են մյուս խանութներում վաճառվող ապրանքատեսակներից: Իսկ թե որքանո՞վ' փորձագետը կրկին չկարողացավ հստակ պատասխան տալ: Մեր հարցին, թե սպառողն այսօր որքանով է հետաքրքրվում այդպիսի խանութներով' նա նշեց, որ հետաքրքրություն ամեն դեպքում կա: «Իհարկե հետաքրքրվում են: Այդ խանութներից օգտվում են այն անհատները, ովքեր ունեն ֆինանսական հզոր միջոցներ: Դրանք այն մարդիկ են, որոնց մոտ վճարունակության խնդիր չկա: Հայաստանում այդպիսի մարդկանց թիվը կազմում է մոտավորապես 10-12%»,- ասաց նա շարունակելով, որ այդպիսի մարդկանց համար գինը նշանակություն չունի' նրանք կարևորում են որակը: Մեր դիտարկմանը, թե որքանով են դրանք հուսալի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ ամեն ինչ կեղծվում է, նա նշեց . «Դրանց որակն անհամեմատ ավելի բարձր է և դրանց նկատմամբ վստահությունն ավելի մեծ: Բայց այս աշխարհում բացարձակ բան չկա: Մենք բրենդային խանութներից էլ ենք բողոքներ ստանում, բայց իբրև կանոն' այդ խանութներում որակյալ ապրանքներ են վաճառվում»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես են Հայաստանում այդ խանութները վերահսկվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում բիզնեսմենների ու օլիգարխների համար կան մշակված հատուկ կանոններ' (զորօրինակ այն, որ մեր ԱԺ պատգամավորների մեծամասնությունն այսօր մեր օլիգարխներն են-mardik.am), Ա. Պողոսյանը նշեց, որ ըստ էության կանոններն ու արտոնությունները պետք է որ հավասար լինեն, բայց. «Բոլորի համար էլ պահանջները նույնն են, բայց այստեղ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ նրանց լծակներն ավելի մեծ ու հզոր են: Նրանք կարողանում են նաև որակյալ մասնագետներ վարձել: Այդ խանութների տերերն ինձ երբեք չեն հետաքրքրել, և, բնականաբար, դրանց մեծ մասն այսօր պաշտոնյաներն ու բիզնեսմեններն են, և իհարկե օրենքը նրանց համար մի փոքր այլ կերպ է գործում»,- ասաց նա շարունակելով, որ իհարկե այդ «խանութպանների» համար կան սահմանված հատուկ արտոնություններ: Ա. Պողոսյանի պարզաբանմամբ' նրբությունը հետևյալն է. «Բնական է, որ իրենց խելքն ու ինտելեկտն այդտեղ չի հասնում, բայց նրանք այնքան են գիտակցում, որ որակյալ մասնագետներ են հրավիրում: Հենց այդ ֆակտորն է, որ ապրանքի որակի բարձր լինելն ապահովում է ու նա կարողանում է իր բիզնեսը շարունակել»,- նշեց Ա. Պողոսյանը շեշտելով, որ ով էլ լինի' ակնհայտ է, որ այդ խանութների հետևում կանգնած են շատ հզոր մարդիկ: «Միանշանակ և՛ փողով են հզոր, և՛ կարողություններով, և՛ ազդեցությամբ»,- նշեց փորձագետը չբացառելով նաև, որ այսօր կան խանութներ, որ հենց ֆիման է իր մասնաճյուղը Հայաստանում բացել: «Չի բացառվում, որ դա նաև այդպես լինի»:
Թեև չկարողացանք որևէ ստույգ տվյալներ իմանալ սեփականատերերի մասին, բայց նկատենք, որ ԱԺ բոլոր պատգամավորներն իրենց կարողությունները գրանցել են կանանց կամ աղջիկների անուններով: Զորօրինակ 'տիկին Շողերինա Ալեքսանյանը, ով համարվում է թիվ մեկ «բիզնես լեդին» Հայաստանում:
Թե ովքեր են հայտնի բրենդային խանութների սեփականատերերը Հայաստանում
1:34 - 17.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
14/10/24 15:06
Նոր ձերբակալումներ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով. հայտնի է՝ ովքեր են ձերբակալվել
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
17/02/24 08:20
Ընդդիմադիր շրջանակներն էլ ձեռքերը ծալած չեն նստի. «Փաստ»
13/03/23 10:30
Իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից
03/03/23 12:40
Հայտնի է, թե ովքեր են Պեգասուսի նոր զոհերը դարձել ՀՀ-ում
28/03/22 12:57
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտի վերաբերյալ որոշումը հայտնի կլինի մայիսին
22/03/22 09:30
Ինքնակերտված «հերոսից» հակահերոս՝ մեկ քայլ. «Փաստ»
18/03/22 23:32
Հայտնի է` ովքեր են լինելու Met Gala 2022-ի հաղորդավարները
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան