Մաքսային միություն մտնելու համար Ռուսաստանը կուլիսներում ճնշում է թեկնածու պետությունների ղեկավարներին, պարտադրում քայլեր, թանկացնում է որոշ կարեւոր ապրանքներ, հավակնորդ երկրի քաղաքացիների նկատմամաբ պատժամիջոցներ է կիրառում, հավակնորդ երկրի ռազմական հակառակորդին է զիջում
Եվրոպական միության արեւելյան գործընկերության շրջանակներում ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար Եվրոպան հավակնորդ պետություններին հրապարակային հիշեցնում է գրանտների մասին, որոնք ստացել են բարեփոխումների համար, խոստումներն են հիշեցնում ու եթե ճնշում է, ապա դա հրապարակային է...
Տարբերության գինն ինքներդ որոշեք...
Բայց Եվրոմիությունն էլ Հայաստանին ոչ մի դրական բան չի տա, եթե Հայաստանը չփոխվի, եթե Հայաստանն իր տանը իրավունքի կանոններ չսահմանի, եթե Հայաստանն իր տանը ինքնամաքրման խնդիրը չլուծի...
եթե Հայաստանում քաղաքացին տեր չլինի, ուրիշ երկրի քաղաքացիները Հայաստանին տեր կլինեն ու կլինեն