Amazon-ի երկար քննարկվող սմարթֆոնը, որն առայժմ հայտնի է միայն տարբեր ասեկոսեներով, հնարավոր է լինի միանգամայն անվճար՝ առանց հեռախոսային օպերատորների հետ պայմանագիր կնքելու պարտավորվածության: Amazon-ը նախատեսում է անվճար հեռախոսը տարածել օնլայն:

Համարձակ, բայց դեռևս պաշտոնապես չհաստատված այս քայլը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել պոտենցիալ օգտատերերի շրջանում: Հեռախոսի իրական արժեքը սարքավորումային ապահովումներ արտադրող ընկերությունների հետ ֆինանասական համաձայնությունից է կախված: Իսկ արդյո՞ք նման ռազմավարություն հնարավոր է: Այո, բայց որպեսզի փոխհատուցվեն սարքի հետ կապված ծախսերը, Amazon-ը ստիպված կլինի պատվիրատուներին շահագրգռել թվային կոնտենտը գնել իրենց ծառայույուններից՝ Amazon-ից կամ Amazon Prime-ից:

Թերևս, նման քայլի կարող է գնալ միայն Amazon-ը: Kindle-ը, որի ինքնարժեքը 84 դոլար է, անհատական վաճառքում տրամադրվում է 79 դոլարով: Սա Amazon-ի դասական քայլն է՝ ուղղված ավելի մեծ քանակությամբ օգտատերերի իր էկոհամակարգ ներգրավելուն:

Սմարթֆոնը, ինչպես և Kindle-ը, կաշխատի Android-ի մոդիֆիկացված տարբերակով, որով հնարավոր չէ Google Play-ից հավելումներ ներբեռնել: Դա կազատի Amazon-ին Android-ի հիման վրա աշխատող այլ սմարթֆոնների հետ ուղղակի մրցակցումից:

Հիշեցնենք, որ Amazon-ի բրենդային սմարթֆոնը, այլ հնարավորություններից բացի, օժտված կլինի նաև glasses-free 3D էէկրանով և հայացքով հետևելու տեխնոլոգիայով: