Արդեն երկրորդ կամ երրորդ օրն է Համացանցում լուրեր են պտտվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակն այնքան էլ լավ չէ: Արդեն այսօր հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետի կառավարման տարիներին քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել և կալանավորել: Արդեն օրվա վերջին հայտնի դարձավ, որ շարունկակվում են հարցաքննությունները Գյումրիում:
Չնայած օրվա տարաժամությանը, շարունակում են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց: Այժմ ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Այս կազմակերպության վերադասին կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ : Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այն պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն' Սպարտակին ու նրա ամենամոտ ընկերոջը' Արման Բադալյանին:Ի դեպ, սա հենց այն շինկազմակերպություննէ, որը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր քաղաքի փոսալցմամբ ու ասֆալտապատմամբ, և որը ոչ այնքան հայտնի դարձավ իր կատարած աշխատանքով, որքան մարզպետարանի ու քաղաքապետարանի դիմաց անցկացրած բողոքի ակցիաներով: Գյումրիում քաղաքապետի փոփոխությունից հետո շինկազմակերպության բանվորները իրենց պարտքերը պահանջում էին Գյումրու նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանից: Բանը հասավ նրան, որ այս կազմակերպությունը դատի տվեց Գյումրու քաղաքապետարանին' պահանջելով վճարել 427 միլիոն դրամի պարտքը: Թե ինչ է նշանակում այս ամենը, դժվար չի կռահելը: հանրապետությունում ընդունված պրակտիկայի համաձայն, հավանաբար ամենամոտ ապահայում ականտես կլինենք հերթական աղմկահարույց գործի բացահայտմանը, որը կփաստի հայրենական մեր ոստիկանության և իրավապահ ու դատախազական մարմինների անխոնջ ու անաչառ օբյեկտիվ աշխատանքը: Ի դեպ այս սցենարը հավանականության օգտին խոսում է այն, որ երեկ Երևան ԱԺ եկած նախկին քաղաքապետը եղել է բավականին ընկճված ու ըստ ամենայնի չի հասել որևէ դրական տեղաշարժի իր թիմակցին կալանքից ազատման գործում: Ասում են, որ վարդան Ղուկայսանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ, սակայն ապարդյուն: Ըստ ամենայնի Բաղրամյան քսանվեցն արդեն դատավճիռ կայացրել է <<հավատացյալ>> էքս քաղաքապետի համար: Թերևս վարդանիկը <<կզոհաբերվի>> - թերևս ժամանակավոր, ֆինանսական ամենածանր կորուստներով- առավել օգտավետ մեկի' Լիսկայի գործի պատճառով ստեղծված ֆոնը փոխելու համար: