Կանանց հոգին էլ ավելի փխրուն և ճանաչելի դարձավ, երբ հայտնվեց «շրթներկագիտությունը»: Ըստ այդ գիտության, կնոջ բնավորությունը կարելի է բացահայտել նայելով նրա շրթներկին: Իսկ ինչպե՞ս հասկանալ: Առաջին տեղում կողմնորոշումն է գույնով:
Եվ այսպես, բրոնզագույնն ու շագանակագույնի երանգները նախընտրողները հակված են պահպանողականության: Իսկ ահա կարմիրի սիրահարները ավելի համարձակ և եսակենտրոն են: Այսպիսի կանայք վստահ են իրենց գրավչության հարցում և համոզված են, որ տղամարդկանց ուշադրությունն իրենց նկատմամբ կարող էր և ավելին լինել:
Վարդագույն շրթներկը ռոմանտիկ կանանց համար է: «Հոգով երեխա». սա լրիվ համապատասխանում է այս տիպին, երբ կա մեծ երևակայություն և փոթորկուն ներաշխարհ:
Մանուշակագույնը նախընտրողներն ավելի օրիգինալ ձգտումներ ունեցողներն են: Դեղձի գույն ընտրողները նրբաճաշակ են և էքսպերիմենտալ: Բացի այդ, բաց են հարաբերությունների և շփումների համար: Իսկ ահա շուրթերի մատիտ օգտագործող կանայք, ովքեր միշտ նախընտրում են ընդգծել շուրթերը մինչև շրթներկ քսելը, գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, և շատ վառ պատկերացնում են' ինչպես հասնել դրան: Այս տիպի կանայք կազմակերպված են, նպատակասլաց և սառնարյուն: Նրանք շատ լավ բիզնես-լեդիներ կամ ղեկավարներ են:
Այն կանայք, ովքեր սիրում են թափանցիկ փայլեր, ավելի խոցելի և զգայուն են: Հիմնականում լսում են սրտի ձայնին և երբեմն-երբեմն նաև առաջնորդվում մտքով:
Սիրելի կանայք, եթե Ձեր պայուսակում կան շատ գույներ, ապա հոգեբանները պնդում են, որ Դուք կամ թեթևամիտ եք, կամ չեք կողմորոշվում համային առումով կամ պարզապես դերասանուհի եք:)