ԱՄՆ-ի Տեխաս նահանգի 28-ամյա բնակչուհի Ալիսիա Ռիչմանը դարձել է ռեկորդի հեղինակ՝ որդուն լույս աշխարհ բերելուց հետո 395լ կրծքի կաթ բարեգործական նպատակներով հանձնելու համար: Ալիսիան իր որդուն' Դրեյքին, լույս աշխարհ բերելուց հետո նկատել է, որ ունի անբնական չափի կրծքի կաթ, որը թույլ էր տալիս նրան ավելորդ կաթը պահել սառնարանում: Մի օր էլ Ռիչմանը որոշում է, որ կարող է իր կաթը տրամադրել այն նորածիններին, ովքեր զուրկ են դրանից։ Նա սկսում է համագործակցել Mothers’ Milk Bank բարեգործական կազմակերպության հետ, որը կրծքի կաթով է ապահովում որբ և հիվանդ նորածիններին։ «Ես այնքան երջանիկ եմ, որ կարող եմ կերակրել ոչ միայն իմ որդուն, այլև օգնել այլ փոքրիկների։ Դա անասելի զգացողություն է»,- ասել է Ռիչմանը: