Ավստրալացի կինը զույգի է սպասում այն բանից հետո, երբ բժիշկներին հաջողվել է պատվաստել կնոջ ձվարանից վերցված և սառեցված հյուսվածքը, որը տարիներ առաջ հեռացվել էր քաղցկեղի կանխարգելման նպատակով, հայտնում է The Guardian-ը:
Ավստրալացի բժիշկներն ու գիտնականները աշխարհում առաջին անգամ օգնել են 24-ամյա կնոջը հղիանալ այն բանից հետո, երբ 7 տարի առաջ հեռացրել էին նրա երկու ձվարանները: Դա բժիշկներին հաջողվել է կնոջ որովայնում պատվաստելով սառեցված հյուսվածքը:
Մելբուռնի հետազոտող բժիշկները հույս են արթնացրել քաղցկեղի բուժում անցած կանանց մոտ, ովքեր վիրահատությունից հետո խնդիրներ են ունենում և չեն կարողանում հղիանալ:
Երիտասարդ կինը, տարիներ առաջ բացահայտելով իր առողջական խնդիրները, որոշում է կայացրել վիրահատվել, սակայն խնդրել է բժիշկներին պահել ձվարանի հյուսվածքներից մեկը այն դեպքում, եթե հնարավոր լինի այն կրկին փոխպատվաստել: Այժմ նա հղի է և զույգ աղջիկների սպասում: