Այսօր իմ և ինձ դիմած վարորդների անունից ՀՀ տրանսպորտի և կապի նախարար' Գագիկ Բեգլարյանին հատուկ շնորհակալություն եմ հայտնել իմ բարձրացրած խնդրին հետևողական և որակով լուծում տալու համար: Խնդիրը Վանաձոր - Երևան մայրուղու վերանորոգումն էր, որի վերաբերյալ Վանաձոր քաղաքի և հարակից համայնքների վարորդների պահանջով փետրվար և մայիս աիսներին ԱԺ- Կառավարություն հարց ու պատասխանի շրջանակներում երկու անգամ դիմել եմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: Հիշեցնեմ, որ դեռևս հուլիս ամսվա կեսին վերանորոգման ենթակա ճանապարահատվածն ամբողջությամբ վերանորոգվել էր: