Կանանց հաճախ թվում է, թե իրենք դադարել են լինել գայթակղիչ,սեքսուալ և ցանկալի: Նրանք դադարում են գեղեցիկ հագուստ և սպիտակեղեն ընտրել, սեռական ցանկություն ունենալ: Սա հաճախ հանգեցնում է ներքին անբավարարվածության և խնդիրների' հարաբերություններում:
Ինչպես վերականգնել սեռական ցանկությունը: Ինչպես վերադարձնելանձնական կյանքի հմայքը: Ապատիան (հոգեկանանտարբերությունը), դա լարվածության ծայրահեղ աստիճանն է, ապատիայի դեպքում օրգանիզմը նույնիսկ ուժ չունի դիմադրելու: Եթե դուք հենց այս զգացողությունն ունեք, և եթե տղամարդու հետսեռական կյանքի հանդեպ անտարբեր եք դարձել, ապա ժամանակն է, որ նոր դերում սկսեք հանդես գալ' սիրուհու. կնոջ, որը կկարողանահրապուրել, հետաքրքրություն առաջացնել և խենթացնել: Եվ այս ամենը կարելի է անել սեփական ամուսնու հետ: Պետք չէ վախենալ, որ բացասական կազդի կյանքի մյուս ոլորտների վրա: Կինը, ով կարող է միաժամանակ լինել և մոր, և տնտեսուհու, և սեքսուալ սիրուհու դերում' իդեալական կին է:
Ամուսինը ձեզ նյարդայնացնում է
Լինում է այնպես, որ կինը սեռական կյանքով չի ուզում ապրել հենց իր ամուսնու հետ: Եվ սեր կա, և հարաբերություններում է ամեն ինչ նորմալ, բայց սեռական կյանքը վերածվել է զուտ ամուսնականպարտականության, ինչը ամուսնուն, բնականաբար, դուր չի գալիս: Այս դեպքում երկու տարբերակ կա: Նոր պայմաններ են պետք, նոր դիրքեր, ամեն նոր բան: Սեռական կյանքի ցանկությունը վերականգնելու համար կարելի է մեկնել որևէ տեղ, ամուսնունխնդրել, որպեսզի նա փոխի իր << սեռական >> վարքագիծը, այլ կերպ փաղաքշի, այլ կերպ համբուրի. ավելի նուրբ, կամ ավելի կրքոտ:
Երկրորդ տարբերակը\' զարգացնել սեփական սեռականակտիվությունը. դա կօգնի ամուսնուն այլ աչքով նայել: Ամուսիննայլևս ձեզ դուր չի գալիս, դուք էլ նրա կողքին, ինքներդ ձեզ դուր չեք գալիս: Պետք է այնպես անել, որ, առաջին հերթին, ինքներդ ձեզ դուր գաք: Հնարավոր է, որ նոր վարքագիծը ձեր ամուսնուն էլ հաճելի լինի:
Եթե ձեզ ոչինչ չի օգնում' վերականգնել սեռական ցանկությունը ձերտղամարդու հանդեպ, եթե նրա հետ ցանկացած ֆիզիկական շփում տհաճ է, ապա սիրո մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս դեպքում պետք է մյուս հարցերից գլուխ հանել. ինչիսի\\\"ն եք ուզում տեսնել ձեր տղամարդուն' ինչպիսի՞ արժանիքներով, արդյ՞ոք դուք ինքներդ ձեզ ճիշտ եք պահում, կար՞ող եք փոփոխությունների հասնել: Այս բոլոր հարցերը լուծելուց հետո միայն կարելի է վերադառնալ սեռական կյանքի հարցին: