Լեհաստանի այս բնակչուհին մտադիր է սահմանել ռեկորդ' նա պատրաստվում է սեռական հարաբերություն ունենալ աշխարհի տարբեր ծայրերից 100.000 տղամարդու հետ: 21-ամյա Աննա Լիսևսկան արդեն երկրորդ ամիսն է, ինչ իրականացնում է իր ծրագիրը: Այս ընթացքում նա հասցրել է հայտնվել 284 տղամարդու անկողնում:

Սիրեկաններին նա գտնում է համացանցի միջոցով. նա Facebook սոցիալական կայքում ունի իր էջը: Ուժեղ սեռի ներկայացուցիչներին Աննան նախապես զգուշացնում է, որ յուրաքանչյուրին պատրաստ է տրամադրել 20 րոպե: Հակառակ պարագայում Աննայի կարծիքով սեքս-մարաթոնը կձգվի մինչև հավերժություն:
«Ես պլանավորում եմ սեռական հարաբերություն ունենալ 100.000 տղամարդու հետ մոտակա 20 տարիների ընթացքում: Իհարկե ես կարող եմ ավելի կարճ ժամանակահատվածում անել դա, բայց պետք է նաև սովորեմ, շփվեմ ընկերներիս հետ…»,- բացատրել է նա:
Անծանոթ տղամարդկանց հետ Աննան հարաբերություններ է ունենում հանգստյան օրերին. Մնացած օրերը նա անցկացնում է սիրելիի հետ: Երիտասարդը գիտի ընկերուհու մտադրության մասին և համակերպվել է դրա հետ. «Անյան շատ նպատակասլաց է, և նրան գրեթե անհնար է մտափոխել: Ես շատ եմ սիրում նրան և ստիպված եմ համակերպվել այդ մտքի հետ' չնայած դեմ եմ դրան»,- հայտարարել է նա: