Ծնողների հետ համատեղ կյանքի ամենամեծ թերությունը անձնական տարածքի բացակայությունն է: Ցավոք, սեքսին դա առաջին հերթին է վերաբերում: Չէ՞ որ այնքան ես ցանկանում ցանկանում տնքալ կամ բացականչել, գուցե սիրով զբաղվել լոգարանում կամ խոհանոցի սեղանին, իսկ հետո փաթաթվել վերմակի մեջ ու ֆիլմ նայել:
Գրավիչ է հնչում, չէ՞: Միայն թե ծնողների հետ ապրելով ստիպված ես մոռանալ այս հաճույքների մասին: Ձեր տարբերակը լուռ սեքսն է գիշերվա կեսին կամ էլ այն հազվադեպ երջանիկ պահերը, երբ տանը մարդ չկա:
Իհարկե այդքան էլ չի գրավում սեքսի նման տարբերակը, բայց ի՞նչ արած: Հուսով ենք' այս մի քանի խորհուրդը կհեշտացնեն ձեր կյանքը:
1. Հեռու անկյուն
Անպայման ընտրեք տան ամենահեռավոր սենյակը, որպեսզի այն լինի ձեր անձնական անկյունը, որտեղ տան անդամները չկարողանան հանկարծակի մուտք գործել:
2. Կողպեք սենյակը
Հիշեք' ձեր սենյակի դռանը պետք է կողպեք լինի, դուռը պետք է փակվի, որպեսզի դուք գոնե կարողանաք հանգիստ փոխվել:
3. Ոչ մի երաժշտություն
Չէ, հանգիստ միացրեք այն, բայց մի մտածեք, որ բարձր երաժշտությունը կխլացնի ձեր տնքոցներն ու բացականչությունները: Տան անդամներն ամեն ինչ շատ լավ կլսեն, ուստի սեքսում երաժշտությունը ձեզ օգնական չի:
4. «Օգտակար» նվերներ
Դրանց շարքին են դասվում լողավազանի, սպա կենտրոնի կամ մարզասրահի աբոնեմենտները, կինոթատրոնի, թատրոնի կամ համերգի տոմսերը, մի խոսքով այն ամենը, ինչը ծնողներին երկար ժամանակով տնից դուրս կհանի:
5. Հիշում ենք երիտասարդությունը
Հիշեք, թե ինչ էիք անում, երբ դեռ նոր էիք սկսել հանդիպել: Որտե՞ղ եք առաջին անգամ սեքսով զբաղվել: Հաստատ ոչ ծնողների տանը: Ամենայն հավանականությամբ գնում էիք բար, կամ հյուրանոց, կամ էլ ընկերների դատարկ տներ: Ինչո՞ւ չտրվել այդ կրքին նաև այժմ: Թարմացրեք ձեր զգացողություններն ու ձեր հարաբերություններին սրություն հաղորդեք: